Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Յուվենթուսն» ու «Աթլետիկոն» սայթաքեցին

«Յուվենթուսն» ու «Աթլետիկոն» սայթաքեցին
05.11.2012 | 14:48

Առաջինը բնականաբար Իտալիայի, երկրորդը` Իսպանիայի առաջնության խաղերում: «Յուվենթուսը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով զիջեց «Ինտերին» ու ընդհատեց քառասունինը խաղից բաղկացած անպարտ հանդիպումների ընթացքը` լինի երկրի ներքին առաջնություն, թե Չեմպիոնների լիգայի խաղեր, «Աթլետիկոն» հյուրընկալվելիս պարտվեց «Վալենսիային» (2:0), ում հետ վիճարկում է հիրավի ֆուտբոլային Իսպանիայի թիվ երեք ակումբի տիտղոսը, թեպետ ներկա դրությամբ մրցաշարային աղյուսակում ընթանում է երկրորդ տեղում ու շարունակում է հետեւում թողնել մադրիդյան մյուս ակումբին` գերհզոր «Ռեալին»: Տուրի հերթականները նորից հաղթանակով են անցել «Բարսելոնն» ու Մադրիդի «Ռեալը»` համապատասխանաբար 3:1 և 4:0 հաշվով գերազանցելով «Սելտային» ու «Սարագոսային»: Հատկանշական է, որ տասներորդ տուրը գոլազուրկ է եղել թե ուրբաթ օրը արու զավակ ունեցած Լիոնել Մեսիի, թե Քրիշտիանու Ռոնալդուի և թե բնականաբար Ռադամել Ֆալկաոյի համար, ովքեր այս հերթականությամբ գլխավորում են Իսպանիայի ներքին առաջնության ռմբարկուների ցուցակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2388

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ